ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թագավորական բացահայտում

Թագավորական բացահայտում
09.03.2025 | 06:49

Էսօր Վաղոն էնպիսի գաղտնիք հայտնեց, որ մի քանի ժամ շունչս տեղը չէր գալիս։ ՈՒրեմն շատ զգուշավոր, ոտների թաթերի վրա ներս մտավ, ու համոզվելով, որ դուռլուսամուտը ամուր փակված են՝ շշնջաց․

- Գիտե՞ս էսօր ինչ օր ա, հարևան։

- Դե ինչ տարբերություն, էլ չեմ էլ հետևում, երևի էրեկվա ու առաջի օրվա նման դանդաղ հողատվության օր ա, էլի։

- Քեզնից չէի սպասում, մոռացել ե՞ս՝ էսօր էն օրն ա, որ կնիկս էն քպ-ականի կնկա հետ կոֆե ա խմում ու կարևոր գաղտնիքներ իմանում։

- Նոր բան ա իմացե՞լ։

- Նորը էն խոսքը չի, էս մի շաբաթ որ բոլորը գլուխ են ջարդում, թե գերագույնը որտեղից ա առաջացել ու իրար վրա են գցում՝ կնիկս մի կոֆե խմելով իմացել ա։

- Հլը ասա, Վաղո, էդ շատ հետաքրքիր ա, որտեղի՞ց ա առաջացել։

- Ուրեմն ուշադիր լսի․․․ Պարզվում ա՝ դա առաջացել ա․․․ Տրդատ թագավորից․ հլը հանգստացի՛, էդ ամա՞նը խի շուռ տվիր-ջարդիր։

- Էդ ի՞նչ ասիր, Վաղո, ո՞նց թե Տրդատ թագավորից։

- Բա՞, փորձաքննությունն ա ցույց տվել։

- Ախր ո՞նց։

- Շատ պարզ, գերագույնից ԴՆԹ փորձանմուշ են վերցրել ու պարզել։

- Էդ հասկացա, Վաղո, գերագույնից ինչ մունդառ բան ասես՝ կվերցնեն, բա Տրդատ թագավորի՞ց ոնց են վերցրել։

- Էդտեղ օգնության են հասել պատմաբանները։

- Այսի՞նքն։

- Պարզվում ա՝ Ագաթանգեղոսը իր «Հայոց պատմության» մեջ գրել ա, որ Տրդատ թագավորը խոզ ա դարձել ու ահագին ժամանակ խոզություն ա արել։

- Է հետո՞։

- Այ էստեղ աշխատել ա գիտական հոտառությունը։ Գիտնականները երբ էդ կարևոր վկայության մասին իմացել են՝ մի հատ խոզ են բռնել, փորձանմուշ են վերցրել ու համեմատել։ Դուրս ա էկել, որ դրանք նույնական են։

- Ցնդելու բան ասիր, Վաղո, ուրեմն դա թագավորական տոհմի՞ց ա, էն էլ՝ Արշակունիների՞ց։

- Դե գիտությունն ա դա ցույց տվել, ի՞նչ կարաս անես։

- Բայց հլը սպասի։ Բա խի՞ էին սրանից առաջ բոլորը դրան կապում Պապ թագավորի հետ։

- Դա սխալմունք էր, Պապ թագավորը կյանքում խոզ չի դառել։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7852

Մեկնաբանություններ